TAP գազատարի կառուցումը կարժենա 6.2 միլիարդ եվրո. SOCAR

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանում ադրբեջանական SOCAR-ի դուստր ընկերության՝ SOCAR Energy Greece-ի ղեկավար Անար Մամեդովը հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցքը» աշխարհի ամենախոշոր և բարդ նախագծերից մեկն է: Նրա խոսքով՝ «Հարավային գազային միջանցքի» բաղկացուցիչ մաս հանդիսացող «Շահդենիզ 2» նախագծի աշխատանքների 70 տոկոսն արդեն իսկ ավարտված է: Նա ընդգծել է, որ «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 6.2 միլիարդ եվրո: «Գազատարի երկարությունը կազմում է 871 կիլոմետր: Հունաստանում նախագծի իրագործման ժամանակ ներդրվելու է 2.3 միլարդ եվրո: Նախագիծը կնպաստի 8000 աշխատատեղերի բացմանը, որոնցից 2000-ը՝ մշտական հիմունքով»,- տեղեկացրել է նա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում