«Հյուսիսային հոսք-2» գազատարի ծովային մասի խողովակների տեղադրումը կսկսվի 2018-ի սկզբին

«Հյուսիսային հոսք-2» գազատարի ծովային մասի խողովակների տեղադրումը կսկսվի 2018-ի սկզբին: Այդ մասին հայտնել է «Գազպրոմի» կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

««Հյուսիսային հոսք-2»-ի ծովային մասի խողովակների տեղադրումը կսկսվի 2018-ի սկզբին», — հայտնել է նա:

Միլլերը նաեւ վստահություն է հայտնել, որ ամեն ինչ ժամանակին կկառուցվի:

«Հյուսիսային հոսք-2» նախագիծը ենթադրում է գազամուղի երկու թելի շինարարություն տարեկան ընդհանուր 55 մլրդ խմ գազ հզորությամբ` Ռուսաստանի առափնյա մասից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: «Գազպրոմին» կպատկանի նախագծի 50 տոկոսը, եվրոպական ընկերություններին` OMV, BASF, Engie, Shell, Uniper (առանձնացված է E.On-ից)` 10-ական տոկոս: Նախատեսված է նոր գազատարը կառուցել «Հյուսիսային հոսքի» կողքին:

Խողովակների տեղադրման աշխատանքի սկիզբը նախատեսված է 2018-ի մայիսի 18-ին, ավելի վաղ WSJ թերթին հայտնել էր Nord Stream 2 AG-ի ներկայացուցիչը: Միաժամանակ երկու թելի ծովային մասի մուտքի եւ ելքի ճշգրիտ կետերը դեռեւս որոշված չեն, վերջնական որոշումը կընդունվի մոտ ժամանակներս, ասել է նա: Նախագծի համար խողովակների մեծ մասը` մի քանի հազար տոննա, կտեղադրի ավստրալական Voestalpine-ինը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում