Ադրբեջանական գազը Իտալիա հասցնելու համար նախատեսված ТАР գազատարի ծովային հատվածի կառուցման ժամկետը հայտնի է

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` «Անդրադրիատիկ» (ТАР) գազատարի ծովային հատվածի կառուցումը, որն անցնելու է Ադրիատիկ ծովի հատակով, մեկնարկելու է 2017-2018 թվականների ձմռանը:

Այդ մասին գործակալությանը հայտնել է ТАР կոնսորցիումում նրա աղբյուրը: «Հարավային գազային միջանցք» նախագծի բաղկացուցիչ մաս հանդիսացող այդ խողովակաշարի կառուցման պաշտոնական մեկնարկը տրվել է այս տարվա մայիսին Հունաստանի Սալոնիկ քաղաքում:

Աղբյուրի խոսքերով` ТАР-ի շրջանակներում ցամաքային հատվածի կառուցման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա ամռանը: Ակնկալվում է, որ ТАР գազատարով ադրբեջանական գազը 2020 թվականից կմատակարարվի Հարավային Եվրոպայում: Խողովակաշարի երկարությունը կազմում է մոտ 870 կիլոմետր:

Այն թուրք-հունական սահմանին կմիացվի TANAP («Անդրանատոլիական») գազատարին և անցնելով Հունաստանով, Ալբանիայով, Ադրիատիկ ծովով՝ կհասնի Իտալիայի հարավ: Սկզբնական շրջանում գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 10 միլիարդ խորանարդ մետր, ինչը հետագայում հասցվելու է 20 միլիարդ խորանարդ մետրի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում