Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր էր նվազեցնել ոչ թե 3, այլ 3+10 դրամով. Բագրատյան

Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր էր նվազեցնել ոչ թե 3, այլ 3+10 դրամով: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, լրագորղների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Համեմատման կարգով ասեմ, որ էլեկտրաէներգիայի սակագինը ՌԴ-ում 20 դրամ է, Վրաստանում՝ 26, Բելառուսում՝ 22, Ղրղզստանում՝ 5 դրամ, 14 դրամ էլ Ղազախստանում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Անդրադառնալով գազի գնի նգվազեցմանը, Հրանտ Բագրատյանը նշեց, որ խնդիրը ոչ թե այն է, թե ինչքան է գազը գինը Հայաստանի համար, այլ այն, թե ինքան են կազմում կազմակերպության ծախսերը եւ ըստ այդմ ինքան է սակագինը ավելի գազի գնից:

«Օրինակ, Ուկրաինան գազը սահմանում ստանում է ինչ-որ գնով, 20 դոլար է ավելացնում դրան: Իսկ Հայաստանում, պարզվում է, ինչքան գազի գինն է, նույնքան էլ կազմակերպության ծախսերն են»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Պատգամավորի խոսքով՝ դրա վրա մի շարք գործոններ են ազդում:

«Ոչ ոք չի կարող վերահսկել շահագործման ծախսերը: Գրում են՝ գազի խողովակներն են ներկվում, փող են դուրս գրում, բայց չեն ներկում: Թանկացման պատճառներից է, որ Հայաստանը միակ երկիրն է, որ ավելացված արժեքի հարկ կա որը գնում է բյուջե, եթե, իհարկե, գնում է: Բացի այդ՝ մարդիկ կան, որ արտոնյալ են, չեն վճարում, իրենց սպառածի գումարն էլ մտցնում են տարիֆի մեջ, որ մարդիկ տան»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ եւս մեկ պատճառն էլ այն է, որ Կառավարությունն այնպիսի պայմանագրեր է կնքել, որ չենք կարող ունենալ մրցակից կազմակերպություն:

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ հենց այդ պայմանագրերի պատճառով չենք կարողանում աշխատել ոչ Իրանի, ոչ Չինաստանի հետ:

«Իրանի հետ չենք կարողանւոմ աշխատել, որովեհետւ եթե էներգետիկան է, պայմանագրերը ՌԴ-ի հետ խանգարում են, եթե ռազմական ոլորտ է, նույնպես խանագարում են: Չինաստանի հետ էլի չենք կարողանում: Թեեւ Չինաստանը որոշակի ակտիվոթյուն է ցուցաբերում, բայց Չինաստանի համար որեւէ լուրջ արժեք չենք ներկայացնում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նշենք, որ Հայաստանում հուլիսի 1-ից նվազելու է գազի սակագինը: 1 խորանարդ մետրի դիմաց նախկին 156 դրամի փոխարեն բնակչությունը վճարելու է 146.7 դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 30 ցենտ): Բաժանորդները, որոնք ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ են օգտագործում ( այսինքն հիմնականում ձեռնարկությունները) հազար խորանարդ մետրի դիմաց վճարելու են 257.56 դոլար ( դրամական համարժեքով) նախկին 276.98 –ի փոխարեն (սակագները ներառում են նաեւ ԱԱՀ-ն):

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները կնվազեն 5,9 տոկոսով կամ 2,58 դրամով: Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովն առաջարկում է տնային տնտեսությունների համար կՎտ/ժ-ի սակագինը ներկայիս 48,78 դրամից նվազեցնել մինչեւ 46,20 դրամ (ցերեկային) եւ 38,78-ից մինչեւ 36,20 դրամ` գիշերային:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում