Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում՝
Հունիսի 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 16-18-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հունիսի 19-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 16-18-ը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 19-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում