Երեխաների ծանր աշխատանքը Ինդոնեզիայի ծխախոտի պլանտացիաներում

Ինդոնեզիան ծխախոտի արտադրությամբ 5-րդն է աշխարհում: BBC-ն հետաքննության ընթացքում պարզել է, որ դրա արտադրությունում բոլոր փուլերում օգտագործվում է երեխաների աշխատանքը:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում է, որ հազարավոր երեխաներ են աշխատում վտանգավոր պայմաններում:

BBC-ի թղթակիցը եղել է Լոմբոկ կղզում, պարզել իրական հանգամանքները:

Ծխախոտի տեղի պլանտացիաներ այցերի ժամանակ լրագրողը խոսել է ծխախոտի արտադրությունում աշխատող երեխաների հետ, որոնք նշել են, որ չոր ծխախոտի հոտը շատ սուր է, իրենք դրանից իրենց վատ են զգում՝ գլուխն է ցավում, սրտխառնոց են ունենում: Human Rights Watch-ի երեխաների իրավունքների հարցերով հետաքննիչ Մարգարեթ Վուրթի խոսքով՝ երեխաների վատ ինքնազգացողության նշանները նիկոտինից սուր թունավորման աշխտանիշերի նման են:

Ծխախոտագործ Մուքթարի աղջիկը, օրինակ, 9 տարեկանից հոր հետ աշխատում է ծխախոտի արտարությունում:

Philip Morris ընկերության ներկայացուցիչը նշում է, որ ինքը տեղյակ է, որ իր արտադրությունում երեխաներն աշխատում են ծնողների հետ, դա կանխելու համար իրենք ուղիղ պայմանագիր են կնքում: Սակայն որ ֆերմաներն ուղիղ պայմանագիր չունեն ծխախոտային ընկերությունների հետ, երեխաները շարունակում են աշխատել:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում