Ահազանգ․ Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է (ֆոտո)

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունն ահազանգում է Ստեփանավանում թթվային դրենաժի աղետի մասին։

«Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկն ու Վայոց ձորն ու Սյունիքի հյուսիսային հատվածը։ Այս լուսանկարները տիպիկ թթվային դրենաժի մասին են, ահազանգը հնչեցրել է Ստեփանավանի խոշորացված համայնքապետարանը։ Էկոլոգիական հանցագործություն էր Ստեփանավանի նման հրաշք տարածաշրջանում հանքի շահագործման թույլտվություն տալն առաջին հերթին, օֆշորային անհայտ ընկերության կողմից բացահանքի շահագործումն ու 2015թ-ից հանքը լքելը։

Էս հալին դեռ կիպրոսյան օֆշորի դուստր «Սագամար» ընկերությունը ցանկանում էր Լոռվա տարածաշրջանում հանքի նոր հետախուզություններ անել։

Ձորագետն ու դրանով ոռոգվող բոլոր տարածքները խիստ վտանգի տակ են։

Հիշեցնենք․ թթվային դրենաժը նկարներում երևացող խիտ լուծույթն է, որն առաջանում է բաց ապարաշերտերում և որի մեջ սուլֆիդների բարձր մակարդակի շնորհիվ հազարապատիկ անգամ արագ լուծվում են ծանր մետաղներն ու խառնվում մակերևույթային և ստորերկրյա ջրային ավազաններին, ներծծվում հողում։ Այն կարող է տևել տասնյակ ու հարյուրավոր տարիներ»,- ասված է հայտարարության մեջ։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում