ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր մինչև 2040թ.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր, որը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ստացել է 75 տոկոս դեմ քվե: Ռազմավարության հակիրճ բնութագրում ասվում է. «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները փաստաթուղթն ընդունվել է 2015թ.ին: Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում էներգետիկ համակարգում կատարված աշխատանքներն ու արձանագրված զարգացումները, ինչպես նաև 2020-2024թթ. համար նախատեսվող ծրագրերի իրականացումը, անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր ռազմավարական ծրագիր:

Ռազմավարական ծրագրի մշակումը ներառված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի № 650-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2019- 2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում»:

Էներգահամակարգում տեղի ունեցած նոր զարգացումները, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտություն են առաջացրել վերանայել բնագավառի զարգացման տեսլականը և մշակել ռազմավարական նոր ծրագիր: Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները՝ Կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ:

Որպես բնագավառի զարգացման առաջնահերթություն նշվում է. «Վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն օգտագործումը, հաշվի առնելով դրանց՝ նվազագույն ծախսումներով էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների զարգացման պլանի մաս կազմելու հանգամանքը, հանդիսանում է էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը։ Արևային կայանների կառուցումը, հանդիսանալով տնտեսապես ամենաշահավետը Հայաստանի պարագայում, հաշվի առնելով առկա ռեսուրսները և այս տեխնոլոգիայի զարգացման միտումները որջ աշխարհում, կլինի գերակա մնացած տեսակների նկատմամբ՝ հաշվի առնելով համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշներով պայմանավորված սահմանափակումները»:

Մանրամասները՝ հղումով:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում