Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ, որը զգացվել է նաև Մեղրի քաղաքում. ԱԻՆ

Օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 14:15-ին (Գրինվիչի ժամանակով` 10:15-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.560 և արևելյան երկայնության 46.670 (Իրանի Իսլամական Հանրապետություն):

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է քաղաք Մեղրիում 2-3 բալ ուժգնությամբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում