Արտակարգ իրավիճակ Արթիկում. քաղաքում ջրհեղեղ է, մարդիկ տարհանվում են

Քիչ առաջ ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկություն ստացավ, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ է։ Քաղաքի ջրամբարը պայթել է, և ջուրն ամբողջությամբ լցվել քաղաքում, քշել մեքենաներ, վնասել տներ ու հողամասեր։ Մեզ հետ զրույցում Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ ոչ մի ջրամբար չի պայթել, պարզապես շատ առատ կարկուտի հետևանքով, սարերի չհալված ձյունը հալվել է, և առաջացել է ջրհեղեղ։

«Երկու ջրատար խողովակով, կարելի է ասել՝ գետակներով, ջուրը լցվում է քաղաք։ Խցանումներ են եղել, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով բացվել է, նորմալ է։ Կարևորը, որ մարդկային զոհեր չունենք»,- ասաց ոստիկանապետը։

Նա նշեց, որ ջրատար առուներից այս պահին ևս ջուրը հոսում է դեպի քաղաք, վնասվել են այգիներ, հողամասեր։ Տ. Պետրոսյանի փոխանցմամբ՝ տներին վնասներ չեն հասցվել։

«Մենք ամեն ինչ վերցրել ենք հսկողության տակ՝ մանկապարտեզները, երեխաներին, ամեն ինչ նորմալ է։ Բայց ջուրը վերևից դեռ գալիս է, չնայած քանակը քչանում է։ Որոշակի հողամասեր են ջրի տակ, վնասված։ Բակերում վնասներ կան։ Որպես այդպիսին, տները վնաս չեն կրել»,- փոխանցեց Տիգրան Պետրոսյանը։

Իսկ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին չի կարող խոսել, քանի որ քաղաքում իրավիճակն արտակարգ է, ջուրը լցվել է քաղաք։ Նրա փոխանցմամբ՝ բավականին վնասներ կունենա քաղաքն ու բնակիչները։

Մանրամասներն՝ առաջիկայում։

 

Նյութի աղբյուր՝ lurer.com:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում