Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետեւանքով ջրալցվում են քաղաքի գլխավոր փողոցները

Հունիսի 24-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետեւանքով ջրալցվում են քաղաքի գլխավոր            փողոցները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ երկու մարտական հաշվարկ:

Ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 33 հոգու (աշխատակիցներ եւ երեխաներ):

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում