ԱՄՆ-ում 4 մարդ է մահացել պատահարների հետևանքով, որոնք կապված են անոմալ շոգ եղանակի հետ

ԱՄՆ-ում առնվազն 4 մարդ է մահացել պատահարների հետևանքով, որոնք կապված են անոմալ շոգ եղանակի հետ, որը հանգստյան օրերին հաստատվել էր երկրի հարավարևմտյան հատվածում։ Այս մասին հայտնում է CNN հեուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Անոմալ շոգի հետևանքով մահվան դեպքերը գրանցվել են հանգստյան օրերին Արիզոնա նահանգում։ Ինչպես հայտնում է հեռուստաալիքը՝ 4 զոհից 2-ը արշավելիս են եղել։

Անոմալ շոգ եղանակ է Կալիֆոռնիայի հարավում, Արիզոնայի տարբեր շրջաններում, Նևադայի հարավում և Նյու Մեքսիկոյում։ Որոշ շրջաններում ջերմաչափի սնդիկի սյունը հասել է 47 աստիճանի։ Տարածաշրջանի որոշ հատվածներում գրանցվել են բնական հրդեհներ։ Սպասվում է, որ երկուշաբթի շոգն ԱՄՆ հարավ-արևմուտքում կպահպանվի։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում