Կարկուտը չի սպառնում ՏՏ-ին. Միջազգային ֆինանսիստը Հայաստանի տնտեսության զարգացման մոդել է առաջարկում

Արդյունաբերություն, ծառայություններ և գյուղատնտեսություն. սրանք են այն հիմնական ոլորտները, որոնց զարգացվածության աստիճանից է հիմնականում կախված Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը:

Հաշվի առնելով հայաստանյան տնտեսական խոչընդոտները, այն է՝ մաքսային, հարկային խնդիրները, ծովային սահմանների բացակայությունն ու արտահանման համար ծախսվող գումարները, Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստող կարևորագույն ոլորտներից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ նման խոչընդոտներ չկան: Այս կարծիքին է Հայաստանում Հարվարդի համալսարանի շրջանավարտների ակումբի անդամ, Arrow Global Ltd ներդրումային ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանը:

Ինչպես նկատում է Ավետյանը՝ կառավարությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի, հատկապես կրթության ոլորտում ներդրումների տեսքով:

IT ոլորտի աշխատակիցների տարեկան արտադրողականությունը կազմում է 45 հազար ԱՄՆ դոլար, իսկ գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը կազմում է տարեկան 6 հազար ԱՄՆ դոլար:

Ավետյանը վստահ է՝ հայաստանյան տնտեսական ներկայիս պայմաններում լավագույն լուծումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պոտենցիալը նպատակային օգտագործելն է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում