24 միլիոն դրամ՝ գայլերի ոչնչացման համար

Կառավարությունը 24 669 200 դրամ է է հատկացնում ՀՀ բնապահպանության նախարարությանը Հայաստանում գայլերի դեմ պայքարի համար: Այս որոշումը գործադիրն ընդունեց սույն թվականի ապրիլի 21-ին:

Հայաստանում գայլերի գլխաքանակի կրճատմանն ուղղված կառավարության այս նախաձենությունը մեկնարկել է 2011թ-ից: Պատճառաբանությունն այն է, թե գայլերը կտրուկ ավելացել են եւ հարձակվում են հանրապետության տարբեր համայնքներում ընտանի կենդանիների եւ մարդկանց վրա: ՀՀ բնապահպանության նախարարությունը այս գումարից պետք է պարգեւավճարներ տա նախարարությանը գայլի մորթի ներկայացնողներին:

Նշենք, որ կառավարության այս նախաձեռնության մշտապես դեմ են եղել ինչպես բնապահպանները, այնպես էլ մեր քաղաքացիները, քանի որ գայլը անտառի սանիտարն է, իսկ մարդկանց վրա գայլերի հարձակումները պայմանավորված են մարդու կողմից գայլերի կենսամիջավայրի ոչնչացմամբ:  

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում