Անհրաժեշտ է վերանայել Հայաստանի ջրային ռեսուրսների օգտագործման պայմանները

Անհրաժեշտ է վերանայել Հայաստանի ջրային ռեսուրսների օգտագործման պայմանները: Գլխավոր հարցերից մեկը բնապահպանական թողքն է: Այս հարցը քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության կոլեգիայի նիստում:

ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Լուսինե Թասլակյանը նշել է, որ ամբողջ տարվա համար որպես բնապահպանական թողք ընդունվում է գետի հիդրոլոգիական դիտակետի գետահատվածում դիտարկված բազմամյա տարեկան ձմեռային տասնօրյա նվազագույն ելքերի միջին արժեքը և որոշվող բնապահպանական թողքի արժեքը բոլոր ամիսների համար նույնն է: Հաշվի չեն առնվում գետերի ռեժիմներն ըստ տարվա եղանակների։ Մինչդեռ բնապահպանական թողքի ճշգրիտ գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն հիդրոլոգիական, այլ նաև հիդրոմորֆոլոգիական, հիդրոկենսաբանական և հիդրոքիմիական բնութագրիչները։ Բացի դրանից, բնապահպանական թողքի արժեքն անհրաժեշտ է որոշել ըստ առանձին ամիսների և տարվա եղանակների՝ ներկայում որոշվող տարեկան արժեքի փոխարեն: ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում մշակվել է բնապահպանական թողքի հաշվարկի նոր բարելավված մեթոդ, որի առավելությունները նախորդի համեմատ հետևյալն են․

• բնապահպանական թողքը հաշվարկվում է ըստ ամիսների և տարվա եղանակների,

• Հաշվի է առնվում գետի հոսքի ռեժիմը,

• Ներառվում է ջրի և ջրային միջավայրի էկոհամակարգի պայմանները:

Մեթոդների համեմատական քննարկումից հետո ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալին հանձնարարվել է լրացուցիչ քննարկել գետերում բնապահպանական թողքերի բարելավված մեթոդիկայի մշակման հարցը՝ խնդրին օպտիմալ լուծում տալու նպատակով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում