Ո՞րն է ամոնիակի արտանետումներով ամենաշատն աղտոտված մարզը

Մթնոլորտում ամոնիակի արտանետումների հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է, հատկապես անասնապահության ոլորտը։ 2020 թվականին ամոնիակի արտանետումները գյուղատնտեսության ոլորտից կազմել են 17.25 հազ. տոննա: Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ամոնիակի արտանետումներն ըստ մարզերի բաշխված են հետևյալ կերպ․

▪️ Գեղարքունիք` 14.4%
▪️ Շիրակ` 13.2%
▪️ Արագածոտն` 11.7%
▪️ Արմավիր` 11.6%
▪️ Լոռի` 11.0%
▪️ Կոտայք` 10.9%
▪️ Սյունիք` 8.7%
▪️ Արարատ` 7.3%
▪️ Տավուշ` 5.9%
▪️ Վայոց ձոր` 2.9%
▪️ Երևան` 2.5%

Գյուղատնտեսությունից ամոնիակի արտանետումները հաշվարկվել է ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիայի EMEP/EEA օդի աղտոտող նյութերի արտանետումների գույքագրման ուղեցույցի համաձայն (EMEP/EEA Air pollutant emission inventory guidebook 2016)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում