Այրվել է 10 հա խոտածածկ տարածք
Փետրվարի 8-ին, ժամը 13.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ազատ հերթափոխի հրշեջ-փրկարարներ` հրամանատարի գլխավորությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.31-ին, մարվել` 16.05-ին: Այրվել է 10 հա խոտածածկ տարածք:
econews.am