Սեւանա լճից 320 միլիոն խորանարդ մետր բաց չի թողնվելու, վերցվելու է ըստ պահանջարկի. Արամ Հարությունյան

Այսօր կառավարության նիստի ավարտից հետո Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպեց լրագրողների հետ:
Խոսելով Սևանա լճից 320 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու կառավարության որոշման մասին` Բնապահպանության նախարարը ասաց. «2007 թվականին մենք ունեցել ենք Սևանա լճի մակարդակի բարձրացում` շուրջ 46 սմ-ով, 2008-ին, ինչպես հիշում եք, երաշտային տարի էր, և որոշում կայացվեց ու 302 խորանարդ մետր ջուր բաց թողվեց: Այդ տարում ջրի մակարդակը բարձրացավ 6 սմ-ով: 2009-2010 թվականներին անվերապահորեն ունեցել ենք ջրի բարձրացում: Սևանի լճի մասին օրենքի համաձայն լճի ջրի մակարդակը պետք է բարձրանա մինչև 1903.5 մետր: Այսօր, պետք է ուրախությամբ նշեմ, մենք անցել ենք 1900-ի շեմը»:Հարությունյանը հավելեց, որ եթե անհրաժեշտություն կա, պետք է ջուր բաց թողնել. «Բայց դա չի նշանակում, որ 320 միլիոն խորանարդ մետրն էլ բաց է թողնվելու, վերցվելու է ըստ պահանջարկի: Այն էկոհամակարգի վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ»: HayNews.am
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում