Սեւանի մակարդակը բարձրանում է անգամ ջրբացթողումների պայմաններում

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ` չնայած սեւանա լճից  ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումներին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, այսօրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 45 սանտիմետր բարձրության վրա, ինչը 11 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս տարվա մարտի 20-ից մինչ այժմ Սեւանի մակարդակը բարձրացել է 23 սանտիմետրով, ապրիլի 23-ից մինչ այժմ՝ 16 սանտիմետրով: Մայիս ամսին իրականացված ջրբացթողումների արդյունքում արդեն Սեւանա լճից  ելք է եղել 37 միլիոն 276 հազար խորանարդ մետր ջուր: Փոխարենը Արփա -Սեւան թունելային ջրատարով Սեւան է տեղափոխվել 17 միլիոն 610 հազար խորանարդ մետր ջուր: Այս տարվա ընթացքում Սեւան մուտք գործած ստորերկրյա հոսքը կազմել է 16 միլիոն 780 հազար խորանարդ մետր ջուր: armenpress.am
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում