Աշխարհի ամենայուրօրինակ միջատները

Ամենուրեք կարող եք հանդիպել միջատների: Նրանց իգական տեսակները տարվա ընթացքում հազարավոր ձվեր են ձվադրում: Սակայն կան միջատներ, որոնք տարբերվում են մյուսներից իրենց արտաքինով , շարժուձևով կամ այլ հատկանիշներով, ինչն էլ դարձնում է նրանց յուրօրինակ: Ամենագեղեցիկ միջատը` մայրամուտի գիշերաթիթեռ: Այս գիշերաթիթեռը ակտիվ է օրվա ընթացքում, չնայած որ այս ընտանիքի շատ գիշերաթիթեռներ ակտիվ են գիշերը: Բնակվում են Մադագասկարում և Հարավային Ամերիկայում: Նրանց թևիկների գույնը կապույտից փոխվում է ոսկե կանաչի, իսկ եթե նայում եք ուրիշ կողմից դեղինի երանգ է ստանում: Այս թիթեռը մեծ պահանջարկ ունի կոլեկտորների շրջանում: Ամենավտանգավոր մրջյունը` սև բուլդոգ մրջյուն: Մեզանից յուրաքանչյուրն էլ տեսել է մրջյունների և նրանք բոլորավին էլ վտանգավոր չեն: Բայց այս մեկն այնքան էլ անվնաս չի: Նրանք մուգ շագանակագույն են և ունեն սև փորիկ: Բոլոր մրջյուններից նրանք ամենապրիմիտիվն են և շատ ագրեսիվ: Նրանք ունեն 1 դյույմ երկարություն: Այս մրջյունները հանդիպում են Ավստրալիայում: Բացի այն, որ շատ ագրեսիվ են, նրանք նաև շատ արագ են: Ամենաարագ թռչող միջատը` ձիու թռիչք: Նրա սահմանված ամենամեծ արագությունը 90 մ/ժ: Բացի այն, որ այս միջատը արագ է, այն նաև շատ հավասարակշռված է և օդում կարող է տարբեր մանյովրներ անել: Այն կարող է կտրուկ փոխել իր ուղղությունը: Չնայած նրանք շատ արագ են շարժվում, որսի ժամանակ այս միջատները իրենց հույսը չեն դնում արագության վրա: Նրանք նախապես որոշում են իրենց նշանակակետը և անելիքը: Այս միջատները ունեն շատ մեծ աչքեր: Ամենածանր միջատը` Գոլիաֆ բզեզ: Այս միջատը ոչ միայն ծանր է, այլ նաև շատ մեծ: Նրանք պատկանում են Scarab բզեզների ընտանիքին: Այս ընտանիքը ունի ավելի քան 30, 000 տեսակ: Գիտնականները կարծում են, որ շատերը դեռ չեն էլ հայտնաբերվել: Առաջին անգամ այս տեսակը հայտնվել է 300 միլիոն տարի առաջ: Գոլիաֆ բզեզը սիրում է ուտել մահացած բույսեր: Ունի 2-4 դյույմ երկարություն և կշռում է 3 ունցիա: Նրանք կարևոր դեր են խաղում էկոհամակարգում: Ամենանյարդայնացնող միջատը` No-See-Um: Սրանք շատ փոքր ճանճեր են, որոնք խմբերով են թռչում: Նրանք կարող են ներս մտնել, երբ դռները և պատուհանները փակ են: Այն բնակվում է այնտեղ, որտեղ ջրային ռեսուրսներ կան: Այս միջատի միայն իգական տեսակն է խայթում և արյուն ծծում: Արյան միջոցով նրանք պրոտեիններ են ստանում ձվադրելու համար: Ամենաերկար միջատը` հսկա փայտե միջատ:     Այո, սա միջատ է: Այն ունի 163 մմ երկարություն, իսկ երբ նրանց ոտքերը բացված են  նրանք ունենում են 295 մմ երկարություն: Գոյություն ունի փայտե միջատների 3000 տեսակ: Նրանցից շատերը թևեր ունեն և կարող են թռչել: Ամենատարօրինակ ձև ունեցող միջատ` Thorn Bug:  Այս միջատը մյուսներից տարբերվում է իր գույնով և չափով: Սովորաբար հասուն Thorn Bug-ն ունի 0.5 դյույմ երկարություն և կանաչ գույն: Նրանք հանդիպում են Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Մեքսիկայում, Ֆլորիդայի հարավային մասում: Մինչև 1950 թվականը այս տեսակը հայտնաբերված չէր: Ամենաերկարակյաց միջատը` մրջյունների թագուհի:  Մրջյունների թագուհին ապրում է 50 տարի: Արդեն 200 միլիոն տարի է, որ նրանք հայտնաբերվել են: Նրանք սնվում են փայտով: Այս միջատները ավելի շատ վնաս են հացնում տներին, քան կրակը և փոթորիկները: Օրական այս միջատը ձվադրում է 5000-7000 ձու: Ամենաավերիչ միջատը` անապատային լոկուս: Միջատների թագուհին մեծ վնաս է հասցնում տներին, սակայն դա ոչինչ է համեմատած անապատային լոկուսի հասցրած վնասի հետ: Նրանք ուտում են բոլոր տեսակի հունձք և բանջարեղեն, օրինակ` տերևներ, ծաղիկներ, բրինձ, սերմեր և այլն: 2003-2005 թթ անապատային լոկուսների պատճառով Արևմտյան Աֆրիկայում շատ ծանր վիճակ էր: Անապատային լոկուսը ներխուժել է ավելի քան 20 երկրներ: Նրանց դեմ պայքարելու համար ծախսվել է ավելի քան $400 միլիոն, իսկ բերքին հասցրած վնասը եղել է $2,5 միլարդ: Աղբյուրը` succeedwiththis.com  
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում