ՀՊՏՀ–ի և ՀՀ Բնապահպանության նախարարության միջև պայմանագիր է ստորագրվել

Հայաստանի պետական  տնտեսագիտական համալսարանի  ռեկտոր Կորյուն Աթոյանը և ՀՀ Բնապահպանության նախարար  Արամ Հարությունյանը մարտի 30-ին ՀՊՏՀ-ում ստորագրեցին  համագործակցության պայմանագիր, որով համալսարանում  կիրականացվի “Տնտեսագիտական գործունեության բնապահպանական փորձաքննություն”  մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագիր: Սա ՀՊՏՀ-ի կողմից գործատուի հետ կապերն ապրապնդելուն և համագործակցության ճանապարհով հանրապետության համար որակյալ կադրեր պատրաստելուն միտված 6-րդ պայմանագիրն է:  “Ծրագիրը նոր է, որը  կգործարկվի մայիս-հունիս ամիսներին մագիստրոսական խմբերում, իսկ սեպտեմբերից կսկսվեն դասերը, որոնք նպատակ ունեն պատրաստել ոլորտի նեղ մասնագետներ: Քանի որ  առանց գործատուի բուհը  չի կարող որոշել շուկայի պահանջները,  մենք ուզում ենք համագործակցել նաև գործատուների հետ, ինչը կհեշտացնի  ուսանողների` հետագա աշխատանաք գտնելու հարցը: Մենք պետք է պատրաստենք  այնպիսի մասնագետներ, որոնք   պահանջված են  գործատուի կողմից”,-ասում է ՀՊՏՀ ռեկտորը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նույնպես  նշանակալից է համարում պայմանագիրը, որով  հիմք դրվեց մի գործընթացի, որը, իր համոզմամբ,    պահանջված է էկոլոգիական խնդիրներ ունեցող  մեր երկրում:  «Տնտեսությունը ենթարկվում է շահագործման, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի շրջակա միջավայրին հասցվող վնասն իջեցնենք ամենացածր աստիճանին»,- հայտարարեց Արամ Հարությունյանը՝ հույս հայտնելով ՀՊՏՀ ուսանողներին մոտ ապագայում  տեսնել` զինված  գիտելիքներով և հմտություններով, քանզի  լավագույն մասնագետների կարիքը շատ է զգացվում: Բնապահպանության նախարարը բուհին նվիրեց  կենդանիների և բույսերի կարմիր գրքի նոր հրատարակությունը  և հույս հայտնեց, որ հետագայում  դրանք  կբարակեն: Սաթենիկ Աբրահամյան econews.am For english version here
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում