Բնապահպանների իրավաբան .«Թեղուտ» ՓԲԸ-ին էական վնաս պատճառելու մասին լուրերն անհեթեթ սուտ են

16 հունվարի 2012 - 11:31 AMT PanARMENIAN.Net - «Թեղուտ» ՓԲԸ տարածած տեղեկատվությունը, համաձայն որի 200 հոգուց բաղկացած բնապահպանների մի խումբ հավաքվել է ընկերության տարածքի հարակից տարածքում և փորձել է ներս մտնել՝ պատճառելով էական վնաս, անհեթեթ սուտ է։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը՝ հավելելով, որ ոչ ոք չի փորձել ներս մտնել ։ «Այդ մենք պետք է իրենց դատի տանք այդ սահմանների համար։ Սակայն, չգնալով սրացումների, այդ սահմաններից դուրս էինք հավաքվել։ Մենք կադրեր ունենք, և շուտով կտեղադրենք համացանցում»,- ասաց իրավաբանը։ Ինչ վերաբերում է «էական վնասին», ապա, ըստ Արթուր Գրիգորյանի, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ դա ապացուցելու համար, քանի որ օրը կիրակի էր, և իրենք էլ ներս չեն մտել. «Մենք պահանջում էինք թույլ տալ բարձրանալ անտառը, որպեսզի Դուքանաձորից մարդկանց ցույց տայինք այն հրաշք բնությունը, որը պոչամբար է դառնալու, բայց այդպես էլ ներս չմտանք»։ 2012 թ. հունվարի 15-ին ժամը 14:40-17:00 սահմաններում մոտ 200 հոգուց բաղկացած անձանց մի խումբ հավաքվել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքներին հարակից տարածքներում: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության ներկայացուցիչները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները նախազգուշացրել են վերոհիշյալ խմբի անդամներին, որ առանց թույլտվության «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելով՝ նրանք կխախտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Ըստ ընկերության ներկայացուցիչների, խումբը տարբեր վայրերից մոտեցել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքի սահմանանշումներին, փորձելով խախտել այն: panarmenian.net
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում