Երեւանում կկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները. գործողությունների ծրագիր է ընդունվել

Երեւանի ավագանու նիստին այսօր` հունիսի 24-ին, միաձայն ընդունվեց «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը», որով նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում տրանսպորտի եւ արտաքին լուսավորության, ինչպես նաեւ հանրային, բնակելի նշանակության շենքերում եւ այլ ենթակառուցվածքներում համալիր միջոցառումներ իրականացնել, որոնց արդյունքում հնարավոր կլինի էներգախնայողությունների շնորհիվ կրճատել արտանետումների ծավալը եւ ապահովել կայուն էներգետիկ զարգացում:

Երեւանի ավագանում «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց` Երեւանում դեռ շարունակում են հատել ծառեր. «Մի տեղում այգիներ եք կառուցում, մի տեղում էլ ծառեր եք հատում, արդյոք այս ծրագրի իրականացման շրջանակում էլ են նախատեսվում հատել ծառեր»:

Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի բաժնի ղեկավար Տիգրան Սարգսյանը պատասխանելով Անահիտ Բախշյանի հարցին, նշեց, որ ծառեր չեն հատվելու, շինաշխատանքներում կլինեն համապատասխան նորմերի պահպանում:

Նշենք, որ Երեւանը Եվրոպական միության «Քաղաքապետերի Դաշնագիր» նախաձեռնությանը` Երեւանն ստանձնել է որոշակի պարտավորություն՝ մինչեւ 2020 թվականը առնվազն 20%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, ինչը հնարավորություն կտա քաղաքային տնտեսությունը համապատասխանեցնել էներգետիկ զարգացման սկզբունքներին՝ կիրառելով եվրոպական քաղաքների փորձը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում