Այսօր անապատացման միջազգային օրն է. Աշոտ Վարդևանյան

Այսօր հունիսի 17-ն է՝ անապատացման դեմ պայքարի միջազգային օրը:
«Արմենպրես» մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս նվիրված անապատացման միջազգային օրվան: Ասուլիսի հյուրն էր Բնապահպանության նախարարության կենսառեսուրների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը:
Այսօր կոչ է արվում առավել ուշադրություն դարձնել համագործակցությանը, վերականգնել դեկրատացված հողը և նպաստել կայուն զարգացման նպատակների իրականացմանը:
2015թ.-ի սեպտեմբերի վերջին ընդունվեց ՄԱԿ-ի կողմից կայուն զարգացման օրակարգը: Օրակարգում ներառված էին 17 նպատակ և 169 թիրախ: Օրակարգը նախատեսվում է իրականացնել մինչև 2030թ.-ը:
Հայաստանի տարածքի 47%-ը ենթարկվում է անապատային երևույթների, դա նշանակում է, որ մյուս տարածքներում կա հողերի դեկրատացիա, բայց անապատացում կա միայն 43% տարածքներում: Դա հիմնականում բնորոշ է Արարատի, Գեղարքունիկի, Արմավիրի և Կոտայքի մարզերին:
Անապատացման պատճառներն են՝
• ոչ ճիշտ գյուղատնտեսությունը
• գերարածեցումը
• անտառների հատումը և այլն:
Անապատացման դեմ պայքարելու համար անհրաժեշտ է գյուղատնտեսական ոչ պիտանի հողերը, որոնք ցածր նարդյունավետություն ունեն փոխադրել անտառային ֆոնդի կատեգորիայի և փորձել այդ տարածքներըանտառապատել:Այս դեպքում կվերականգնվենտարածքները և չեն թողնի, որբ մոտ տարածքները դեկրատացվեն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում