Հոլանդացի նկարիչն իր լուսանկարներում ցուցադրում է Անտարկտիդայի գեղեցկությունը (ֆոտոշարք)

Business Insider-ի փոխանցմամբ՝ հոլանդացի էքստրեմալ լուսանկարիչ Ռենե Կոստերը ներկայացրել է նոր նախագիծ՝ լուսանկարների շարք, որոնցում պատկերված են Անտարկտիդայի սառցե տեսարանները:

Պարբերականն ընդգծում է, որ լուսանկարների շարքը ստեղծելու համար Կոստերից պահանջվել է 11 օր: Նա հայտարարել է, որ ժամանակին այդ թեմայով տարվել է ավստրալացի Ֆրենկ Հեռլիի լուսանկարներին ծանոթանալուց հետո, որը ֆիքսել էր հանրահայտ հետազոտող Էռնեստ Շելտոնի արշավը:

Կոստերը որոշել է Անտարկտիդա մեկնել Եվրոպա նավով, որը կառուցվել է դեռևս 1911 թվականին: Լուսանկարիչը խոստովանել է, որ արշավի ժամանակ իրեն հեշտ չի եղել և ստիպված է եղել լուսանկարներ անել ցածր ջերմաստիճանի պայմաններում: Նրա լուսանկարները բավական տպավորիչ են:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում