Սիբիրի նավթային վերջին խոշոր հանքավայրը վաճառքի է հանվել

Ռուսաստանի նավթային վերջին խոշոր հանքավայրը, որը գտնվում է Սիբիրում, վաճառքի է հանվել, ԽՄԻՄ-ում Էրգինյան հանքավայրի աճուրդի վերաբերյալ կարգադրությունը հրապարակվել է կառավարության կայքում: Սկզբնական գինը 5,35 մլրդ ռուբլի է: ԵԲԿ-ի տվյալներով, հավակնորդների թվում են «Գազպրոմ նավթը» եւ «Ռոսնավթը»:

Էրգինյան հանքավայրը գտնվում է Արեւմտյան Սիբիրում, եւ այն Ռուսաստանի մայրցամաքային հատվածում հետախուզված խոշոր հանքավայրերի մեջ վերջինն է, որի արտոնագիրը գտնվում է չբաշխված ընդերքի ֆոնդում:

Կառավարության հրամանի համաձայն, աճուրդը պետք է տեղի ունենա մինչեւ 2016-ի վերջը: Մրցույթում հաղթելու հիմնական պայմանը հումքի վերամշակումն է ռուսաստանյան նավթավերամշակող ձեռնարկություններում: Կառավարությունը հանքավայրի գործարկման նախապատրաստության համար արտոնագրի ստացումից հետո երկու տարի է տալիս:

Կառավարության գնահատականով, հանքավայրից հնարավոր է D1լ կարգի 10,7 մլն տ արդյունահանել, գրեթե 19 մլն տ D1 կարգի եւ 1 մլն տ-ից մի քիչ ավելի` D2 կարգի, նշում է «Նովայա գազետան».www.novayagazeta.ru

Էրգինյան հանքավայրով հետաքրքրվում են «Գազպրոմ նավթը», «Ռոսնավթը» եւ Նավթագազային անկախ ընկերությունը (ՆԱԸ): ՌԲԿ-ի տվյալներով, մրցույթին իր մասնակցությունը չի բացառում նաեւ «Սուրգութնեֆտեգազը»:

«Գազպրոմի» ղեկավար եւ «Գազպրոմ նավթի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ էր գրել Էրգինյան հանքավայրի ճակատագրի վերաբերյալ: Նա խնդրել էր կառավարությանը հանձնարարել հանքավայրի վաճառքի մրցութային փաստաթղթերի մեջ արտոնագիրը ստացողի համար երկու պահանջ ներառել: Դրանցից մեկը նախատեսում է արդյունահանված ամբողջ հումքի վերամշակումը ռուսաստանյան գործարաններում, որպեսզի արտադրվող վառելիքի կարգը Եվրո-5-ից ցածր չլինի: Երկրորդ պահանջը` հանքավայրի շահագործումը սկսելն է արտոնագրի ստացումից ոչ ուշ, քան մեկ տարի անց:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում