Bloomberg-ը նշել է արտադրողների համար նավթի արդյունավետ գինը

Մայիսի 26-ին սահմանված նավթի գինը՝ 1 բարելը 50 դոլար, լավ ցուցանիշ է նավթային շուկայի համար, բայց նույնիսկ այս գինը շատ ցածր է, որպեսզի հումք արտադրողները դադարեն կորուստներ ունենալ: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նավթային շուկայի հետազոտությունների Societe Generale նյույորքյան բյուրոյի ղեկավար Մայքլ Ուիթների խոսքով, 50 դոլար գինը «հոգեբանական սահման է»: Սակայն, ըստ նրա, նավթ արդյունահանողներին ավելի բարձր գին է անհրաժեշտ՝ կորուստների աճը կանգնեցնելու համար:

Wood Mackenzie Ltd վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն, աշխարհի խոշորագույն 50 արդյունահանողների համար նավթի գնի շեմը 1 բարելի համար 53 դոլարն է: Ընդ որում, ամերիկյան արտադրողների համար, ամենայն հավանականությամբ, ավելի բարձր գին է հարկավոր՝ արդյունահանումը զգալիորեն ավելացնելու համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում