NASA-ն ցուցադրել է Արեգակի վրա հսկայական պսակաձև խոռոչը

NASA-ն ցուցադրել է Արեգակի վրա հսկայական պսակաձև խոռոչը: Անիմացիայի համար նկարահանումները արվել են 2016 թվականի մայիսի 16-17-ին՝ SDO (Solar Dynamics Observatory) տիեզերակայանի կողմից: Այս մասին հայտնում է NASA-ն:

Պսակաձև խոռոչները Արեգակի մթնոլորտի ցածր խտության շրջաններ են, որտեղ ջերմաստիճանը ավելի ցածր է, քան նրանց շրջապատող տարածությունում:

Այդ խոռոչները կարևոր են Երկրի շուրջը տիեզերական եղանակը հասկանալու համար, քանի որ դրանք բարձր էներգետիկ մասնիկների աղբյուր են: Այդ մասնիկների արագությունը 3 անգամ ավելի է, քան արեգակնային քամու մյուս կազմավորումներում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում