Տեխասում ջրհեղեղները խլել են 2 մարդու կյանք

ԱՄՆ Տեխաս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները խլել են առնվազն 2 մարդու կյանք, ևս 3-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնել է СNN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերից մեկի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայում, որը մայրուղուց քշել էր ջրի հոսանքը: Եվս մեկ մարդ խեղդվել է սեփական տանը, որը խորտակվել է:

Վերջին 2 օրվա ընթացքում հորդառատ անձրևները ԱՄՆ կենտրոնական մասում հանգեցրել են մեծամասշտաբ հեղեղումների: Վատ եղանակի արդյունքում առաջացել են մի քանի տոռնադոներ, որոնք Տեխասում և Կանզասում վնաս են պատճառել հարյուրավոր տների և հանգեցրել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների: Ավելի ծանր իրավիճակ է ստեղծվել Տեխասում, որի շրջաններից մեկում գրանցվել է 400 մմ-ից բարձր տեղումներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում