Ճապոնացին ռեկորդային 27.23 հազար դոլարով 2 հատ «Յուբարի» տեսակի սեխ է գնել

Ճապոնիայի Հոկայդո կղզում 2016-ի առաջին բերքի «Յուբարի» տեսակի 2 սեխ վաճառվել է ռեկորդային 3 մլն իենով (27.23 հազար դոլար):

Jiji գործակալության տվյալներով՝ այդ տեսակի սեխերը, որոնք էլիտար են համարվում հյութալի պտղամսի հագեցած քաղցր համի համար, գնել է Հոնսյու կղզու Ամագասակի քաղաքի սուպերմարկետներից մեկի սեփականատերը: Նրա խոսքով՝ ինքը պլանավորում է սեխերը տեղադրել խանութի ցուցափեղկի վրա եւ հետո ինքն էլ իր հերթին աճուրդի է հանելու դրանք:

Տեսակի ամբողջական անվանումն է «Թագավորական սեխ յուբարի»: Դրանք գրեթէ իդեալական շրջանաձեւ տեսք ունեն: Բաց կանաչ կճեպը ծածկված է սպիտակ ճեղքերի բարակ ցանցով: Այս սեխերը հիանալի նվեր են համարվում, հայտնում է RIA Novosti-ն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում