Մարգարտածաղիկ. ՀՀ Բույսեր

Մարգարտածաղիկ (լատ.՝ Beilis), բարդածաղկավորների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր
Տերևներն արմատամերձ վարդակներում են, տերևազուրկ ցողունները վերջանում են ծաղկազամբյուղներով։ Ծաղիկները սպիտակ են, վարդագույն կամ կարմրավուն, սերմերը հարթ են, ձվաձև։ Ծաղիկները սպիտակ են, վարդագույն կամ կարմրավուն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Բազմանում է սերմերով և թփիկների բաժանումով։ Խիստ ցրտադիմացկուն են, ձյան աակ պահպանվում են ոչ միայն տերևները, այլն կոկոնները։

Տարածում
Մարգարտածաղկի տեսակ վայրի վիճակում աճում է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, ԽՍՀՄ-ում՝ 2։ Բազմամյա մարգարտածաղիկ (B. perennis) որպես վաղ գարնանը ծաղկող դեկորատիվ բույս մշակվում է Արևմտյան Եվրոպայում, Ղրիմում, ինչպես նաև ԽՍՀՄ-ում։ Հանդիպում է հյուսիսային մարզերում, հատկապես՝ Վահագնի գետի առափնյա մարգագետիններում և անտառային թփուտներում։ Մշակության մեջ հայտնի են բազմաթիվ բազմաթերթ, խոշորածաղիկ սորտեր (Ֆրանկֆուրտի փառք, Սպիտակ գոլիաֆ և այլն)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում