Գայլերի մորթիների ընդունման աշխատանքները մեկնարկում են

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները:

Այն մեկնարկելու է սույն թվականի ապրիլի 28-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ժամը 14.00-ից 18.00-ը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում /հասցե ք. Երևան, Պ. Սևակի 7 /Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան/, մուտքը բակի կողմից:

Մորթիների մի մասը տրվելու է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտին՝ գիտահետազոտական աշխատանքների համար, մի մասը՝ Հայաստանի բնության թանգարանին՝ էքսպանատներ պատրաստելու համար: Մնացած մասը կոչնչացվի հատուկ սեպտիկ հորերում:

Հիշեցնենք, որ գայլերի սպանդի համար գործադիրը բնապահպանության նախարարութանը հատկացրեց 24 669 200 դրամ՝ 200 գայլ սպանող որսորդներին պարգևավճար տալու համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում