Աղածաղիկ. ՀՀ Կարմիր գիրք

Աղածաղիկ (լատ.՝ Helanthium, Echinodorus), թելուկազգիների ընտանիքի միայմա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 9, ՀՀ-ում՝ աղածաղիկ կուլպական (H. kulpianum), աղածաղիկ նոսրածաղիկ (H. rariflorum)։ Տարածված է Արարատյան գոգավորության նախալեռնային գոտում, Երևանի շրջակայքում։ Աճում է կարմիր և դեղին գիպսաբեր կավահողերում, առաջացնում «համադա» անվամբ ուրույն բուսականություն։

Ցողունը թավոտ է, բարձրությունը՝ 10-40, երբեմն 60 սմ։ Սոկուլենտ է։ Տերևները մսալի են, մոխրականաչավուն, բութ կամ սրածայր ելունդներով։ Ծաղիկները դեղին են, երկսեռ, խոտանման ծաղկատրևներով։ Փոշանոթներն ունեն վառ դեղին, երբեմնէ սպիտակ բշտիկավոր ելունդ։ Ծաղկում է մայիսից սկսած։ Պտղատվության ժամանակ ծաղկապատյանի մոտ գտնվող տերևների վրա առաջանում են թևանման ծիրանագույն ընձյուղներ (մակաճներ)։ Պտուղը թևապտուղ է։ Կուլպական աղածաղիկը գրանված է ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում