Բնապահպան Ապրես Զոհրաբյանը այսօր ահազանգեց Բյուրականում նոր ՓՀԷԿ-ի կառուցման մասին: «
Ավարտվեցին հասրակական լսումները Օրգովի կիրճում նոր ՓՀԷԿ կառուցելու շուրջ:Գյուղի բնակչությունը կտրուկ դեմ արտահայտվեց ծրագրին, քանի որ վտանգվում է իրենց հողատարածությունները ջրով ապահովելու հարցը»,- գրել էր բնապահպան Ա. Զոհրաբյանը: Ըստ գյուղացիների` ՓՀԷԿ-ը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Ինչպես հայտնում է մեր թղթակից Սոնա Մարգարյանը, մոտավորապես 500 գյուղացիներ խմբով շարժվել են դեպի ՀԷԿ-ի կառուցման վայր` Օրգովի ձոր` շինարարական մեքենաներեը գյուղից հանելու համար:
Նշենք, որ գյուղացիների համար գետը համարվում է ոռոգման միակ աղբյուրը: Ե
րկու օր շարունակ աշխատելու հետևանքով արդեն արմատախիլ են արվել որոշ ծառեր` հիմնակնում ընկուզենիներ:
Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ տեսանյութում:
econews.am