Շուրջ 500 գյուղացի ՓՀԷԿ-ի կառուցումը կասեցնելու համար շարժվել են Օրգովի ձոր

Բնապահպան Ապրես Զոհրաբյանը այսօր ահազանգեց  Բյուրականում նոր ՓՀԷԿ-ի կառուցման մասին: «Ավարտվեցին  հասրակական լսումները Օրգովի կիրճում նոր ՓՀԷԿ կառուցելու շուրջ:Գյուղի բնակչությունը կտրուկ դեմ արտահայտվեց ծրագրին, քանի որ վտանգվում է իրենց հողատարածությունները ջրով ապահովելու հարցը»,- գրել էր բնապահպան Ա. Զոհրաբյանը: Ըստ գյուղացիների`  ՓՀԷԿ-ը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ինչպես հայտնում է  մեր թղթակից Սոնա Մարգարյանը,  մոտավորապես 500  գյուղացիներ  խմբով շարժվել են դեպի  ՀԷԿ-ի կառուցման վայր`  Օրգովի ձոր` շինարարական մեքենաներեը գյուղից հանելու համար: Նշենք, որ   գյուղացիների համար  գետը համարվում է  ոռոգման միակ աղբյուրը: Երկու օր շարունակ   աշխատելու  հետևանքով արդեն արմատախիլ են արվել որոշ ծառեր` հիմնակնում ընկուզենիներ: Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ   տեսանյութում: econews.am
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում