«Որսորդը» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն և ՀՀ ֆլորայի և ֆաունայի վերաբերյալ ֆոտոտեսաշար «Մոսկվա» կինոթատրոնում
Ապրիլի 20-ին` ժամը 15:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա «Ապրելու իրավունք» միջոցառումը, որի շրջանակներում կցուցադրվեն «Որսորդը» կարճամետրաժ (20 րոպե) ֆիլմը և Հայաստանի ֆլորայի և ֆաունայի թեմայով ֆոտոտեսաշար, որի հեղիանկն է կ.գ.դ. Սամվել Բալոյանը:
Ի դեպ, «Որսորդը» ֆիլմը մասնակցելու է Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնին, որը տեղի կունենա 2013 թվականի մայիսի 15-26 ընկած ժամանակահատվածում: Վերոհիշյալ միջոցառումը կազմակերպվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ:Միջոցառմանը ներկա են գտնվելու ՀՀ բնապահպանության նախարարության, միջազգային կազմակերպությունների, տեղական այլ կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև արվեստի մի շարք ոլորտների նշանավոր գործիչներ:
econews.am