Արծվանիկի պոչամբարից էլ մեծ պոչամբար այս փոքր երկրի տարածքում անթույլատրելի է. Զարուհի Փոստանջյան

[caption id="attachment_13254" align="alignleft" width="300" caption="Լուսանկարը` Թեղուտի պաշտպանության խմբի"][/caption]

«Եթե պետությունը  իր գերակա շահն է համարում հանքարդյունաբերությունը,  ապա  նախ և  առաջ պետք է  մերժվի քաղաքական  այդ ծրագիրը, քանի  որ Թեղուտի  հարցը փոքր բնապահպանական, միայն   ակտիվիստներին հուզող   խնդիր չէ,  սա  լուրջ քաղաքական գործընթաց է, որի  մեջ պետք է ներգրավված լինեն  հասարակության բոլոր տարրերը, որոնց  վերապահված  է այս պայքարը դեպի հաղթանակ տանելը, քանի որ  մի խմբի կողմից այս պայքարը չի կարող ունենալ հաջողություն: Հարցը պետք է լուծվի  քաղաքական  տրամադրության ներքո  և պետք է  ձևավորվի քաղաքական այն մթնոլորտը, որը կմերժի  նախկին քաղաքականությունը»,- ասաց Զարուհի  Փոստանջյանը econews-ի հետ զրույցում:

Թեղուտի  խնդրի լուծումը Զ. Փոստանջյանը տեսնում է միայն Կառավարության ընդունած որոշման անվավեր  ճանաչման միջոցով:  «Հանքը շահագործելու մասին որոշումն ընդունվել է մի շարք միջազգային նորմերի կոպիտ խախտմամբ, այդ մասին կա Օրհուսի համապատասխանելիության որոշում,  և ՀՀ Կառավարությունը  պետք է հարգի այդ որոշումը: Եվ  այն բոլոր  որոշումները, որոնք ընդունվել են կառավարության կողմից, պետք է ճանաչվեն  անվավեր»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:

Econews-ի հարցին` եթե այնուամենայնիվ հանքը մյուս տարի արդեն սկսվի  շահագործվել, որո՞նք են լինելու ձեր քայլերը, Զ. Փոստանջյանը նշեց,  որ  պետք է արվի  ամեն ինչ, որպեսզի թույլ չտրվի այդ ապօրինության  կյանքի կոչումը:

Ըստ  Զ. Փոստանջյանի` բոլոր բնապահպանական  խնդիրներն իրենց  ուշադրության կենտրոնում են, սակայն հաշվի առնելով  Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման  պատճառով առաջանալիք  պոչամբարի մեծությունը, կարելի է նշել, որ ներկա  պահին առաջնային է հենց Թեղուտի  խնդիրը:  «Մենք ունենք հսկայական գործող պոչամբար հարավում, խոսքը Արծվանիկի պոչամբարի մասին է, ևս մեկ նման  փոչամբար այս փոքր երկրի տարածքում  անթույլատրելի է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

econews.am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում