Հերթական ոճրագործությունը հանրային վայրում (լուսանկար)

Ապրիլիլ 15-ին ահազանգ էր ստացվել, որ Իսահակյան 28 հասցեի վրա  տեղի է ունենում շինարարություն: Շին-հրապարակում կան մոտավորապես 20 հաստաբուն ծառեր: econews.am-ի լրագրողը  փորձեց պարզել, թե ինչ է կառուցվելու է այդ տարածքում, և ինչպիսին է լինելու ծառերի ճակատագիրը:

ՀՀ ԳՆ բնապահանական տեսուչի խոսքերով, եթե տարածքը  սեփականաշնորհված է, ապա սեփականատերը կարող է հատել բոլոր ծառերը`  առանց որևէ մեկի թույլտվության: Ավելացնենք, որ տարածքում կան արդեն կոճղեր, որոնք պարզ չէ թարմ հատված էն , թե ոչ: Շին-հրապարակում կա փակցված նախագիծ, ըստ որի պատվիրատուն ոմն Ալբերտ Խաչատրյանն է, իսկ ընկերությունը` <<Իմպերիում Շին>> ՍՊԸ-ն: Տարիներ առաջ լուրեր էին պտտվում, որ այստեղ սրճարան է ցանակնում կառուցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, և ականատեսներ են եղել, որ տարածքում հատվել են մի քանի ծառեր:

Քաղաքապետարանի կողմից հարցերի պատասխան կարող ենք ստանալ միայն երկու աշխատանքային օրերի ընթացքում: Սակայն, ըստ փակցված նախագծի, կառուցվում է նոր բարեկարգված մուտք հարակից շենքի համար: Բնապահպանական տեսչությունը այսօր պետք է ժամանի և հետազոտի տարածքը:

Սակայն հարցեր կան, որ մնում են անպատասխան, ինչպես են սեփականաշնորհում հանրային փոքրիկ պուրակը, և վերջապես, արդյո՞ք բարեկարգված մուտք կառուցելու համար պետք է պաստառապատել ամբողջ փողոցի հատվածը:

Ի դեպ, ամբողջ տարածքը լի է շինարարական աղբով:

Սոնա Մարգարյան

econews.am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում